• en
  • hy

Ի՞նչ է բրենդինգը և ինչքանո՞վ է այն կարևոր բիզնեսի զարգացման գործընթացում

Բրենդինգի հետ կապված շատ տարբեր մոտեցումներ և սահմանումներ  գոյություն ունեն։

Իրականում ի՞նչ ասել է բրենդինգ և ինչու՞ է այն կարևոր։

բրենդինգ

Նախկինում բրենդինգ էր համարվում այն ամենը, ինչ կապված էր լոգոյիկարգախոսի, սիմվոլների և դրանց դիզայնի հետ։

Ներկայումս լավ նախագծված բրենդինգը ընդգրկում է ոչ միայն այս գործընթացները, այլև օգնում է Ձեզ և Ձեր ընկերությանը գրավել թիրախային լսարան, մեծացնել եկամուտները, դառնալ մրցակցային և տարբերվել շուկայում առկա բազմազանության մեջ։

Բրենդինգը հաճախորդների շրջանում՝ Ձեր բրենդի վերաբերյալ ընկալումն է։

Այն առաջանում է  Ձեր ընկերության և Ձեր մատուցած ծառայությունների մասին լսելիս։ Կարող ենք ասել, որ բրենդ, կամ բրենդինգ ասվածը ընդգրկում է հաճախորդի վարքագծի մասին մի ամբողջ գիտություն։
Բրենդինգը իրականում մարդկանց մոտ ձևավորվում է  մտավոր պատկեր այն մասին, թե ո՞վ  ես դու, ինչո՞վ ես զբաղվում և ի՞նչ ես առաջարկում։

Բրենդինգը վստահություն է առաջացնում Ձեր հաճախորդների շրջանում։

Առհասարակ, ավելի հեշտ է հիշել և պատմել մի ապրանքի կամ ծառայության մասին, որը իրենից ներկայացնում է բրենդ։
Շեշտելով միայն բրենդի անունը, մարդն ունակ է  պատկերացում կազմել Ձեր արտադրած ապրանքի մասին։
Այդ պատճառով, ճիշտ նախագծված բրենդը հաճախորդների շրջանում ստեղծում է վստահություն և դրդում գնումներ կատարելու հենց Ձեր բրենդից։
Եթե Ձեր բրենդը հաճախորդները ընկալում են, որպես որակ և առավելություն ՝ համեմատած շուկայում առկա այլ բրենդների հետ, ուրեմն նրանք այն ընկալում են հետևյալ կերպ․ որքան բարձրակարգ լինի բրենդը, այնքան շահավետ կլինի նրանից գնումներ կատարելը։

Բրենդինգը Ձեր ընկերության մարկետինգային հաղորդակցության կարևոր բաղադրիչն է։

Ընդունված է համարել, որ այն բիզնեսը, որը չի գործում մարքեթինգային դաշտում՝ գոյություն չունի առհասարակ։
Բրենդինգը ռազմավարություն  է, իսկ մարքեթինգը՝ մարտավարություն։ Երկուսն էլ կարևոր են բիզնեսի առաջխաղացման համար։

Բրենդինգը նպաստում է Ձեր բիզնեսի եկամուտների աճին։

Պրեմիում դասի բրենդները կարող են ապահովել մեծ թվով վաճառքներ։ Ստեղծելով վստահություն, մշակույթ և անուն՝ տվյալ բրենդը կարող է ավելացնել արժեքները, քանի որ, էժանությունը ոչ մի ընդհանրություն չունի որակյալ ապրանքի կամ ծառայության հետ։
Հայտնի է հետևյալ տեսակետը, ըստ որի հաճախորդները էժան ապրանքը ասոցացնում են վատ ապրանքի կամ վատ ծառայության հետ։

Այդ իսկ պատճառով, եթե Դուք մատուցում եք որակյալ ծառայություն, ունեք ճիշտ նախագծված բրենդինգ՝ հաճախորդները միտված կլինեն վճարելու անհամեմատ ավելի շատ։

Բրենդինգը գրավում է մեծ թվով հաճախորդների։

Եթե կարողանաք այնպես անել, որ Ձեր բրենդի անունը և լոգոն երկար մնա Ձեր հաճախորդների հիշողության մեջ, ուրեմն նրանք այդ մասին կպատմեն մեծ թվով մարդկանց։
Ընդունված է համարել, որ բրենդի առաջխաղացման գործում կարևոր դեր ունի բերանացի մարքեթինգը (word of mouth):

Այսպիսով, գրագետ նախագծված բրենդը օգնում է գրավել թիրախային լսարաններ, մոտիվացնում է մարդկանց կատարելու գնման որոշում։
 Բրենդինգի կարևորությունը մեծ է Ձեր ընկերության մարքեթինգային ռազմավարության գործում և նպաստում է Ձեր բիզնեսում եկամուտների ակնհայտ աճին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *