• en
  • hy

Օնլայն խանութի առավելությունները: Ինչու՞ հիմնել օնլայն խանութ

Այսօր, առցանց գնումների շնորհիվ , հաճախորդը կարող է մի քանի գործողությամբ գնում կատարել:

Ուրեմն ինչու՞ ժամանակ վատնել խանութներ այցելելու վրա։

Մեր օրերում, օնլայն գնումների թիվը տարեցտարի աճում է։
Զարմանալի չէ, որ 2016թ․-ին ամբողջ աշխարհում,
օնլայն գնումների թիվը հասել է 1․9 տրիլլիիոն ԱՄՆ դոլարի և տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2020թ. այս թիվը հատելու է 4․06 ԱՄՆ տրիլիոն դոլարը։

Թվերը խոսում են այն մասին, որ մոտ ժամանակներս շատերը իրենց բիզնեսները տեղափոխելու են առցանց հարթակ։

Չնայած այն բանի, որ Հայաստանում այս ոլորտը վերջին տարիների սկսել է զարգանալ, այնուամենայնիվ օնլայն խանութ հիմնադրելիս, սեփականատերերը ինչ–ինչ պատճառներով կասկածամտություն են ցուցաբերում։
Ի դեմս
 Menu.am, Sas.am, mood.am առցանց խանութների, Հայաստանում ձևավորվում է առցանց գնումների մշակույթ։

 հիմնել օնլայն խանութ

Այնուամենայնիվ, օնլայն թե՞ օֆլայն բիզնես։
Այսօրվա սպառողներն ապրում են բազմաբնույթ, բազմաֆունկցիոնալ հասարակության մեջ, և նրանց գնումներ կատարելու վարքագծերը արտացոլում են նույն բարդ դինամիկան:
Շատ առումներով, մանրածախ առևտրով զբաղվողները այժմ վազում են փոփոխությունների ետևից, քանի որ ամեն վայրկյան անհրաժեշտ է նորագույն տեխնիկաներ կիրառել բացահայտելու
մերօրյա հաճախորդի պահանջներն ու հոգեբանությունը:
Իրականությունն այն է, որ հաճախորդը փոխվում է, ժամանակը ևս անսպառ չէ, մարդը կարիք ունի ռեկրեացիայի համար նախատեսված ժամանակն արդյունավետ օգտագործել։
Հետաքրքիր է նշել, որ
տարեկան գնումների 1/3 -ը կատարվել է համացանցի ներազդեցությամբ:

Ի վերջո ինչո՞ւ հիմնել օնլայն խանութ։

Որո՞նք են օնլայն խանութի առավելությունները։ Իրականում պատասխանը պարզ է։
Չնայած այն բանի , որ թե՛ ֆիզիկական խանութը, և թե՛ օնլայն խանութն էլ վաճառում են ապրանք կամ ծառայություն, նրանք երկուսն էլ խանութ են ի վերջո, սակայն գոյություն ունեն ակնհայտ տարբերություններ ու առավելություններ։

  Կայքի սեփականատերը պետք է անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է իր կայքի օպտիմալացման համար, քանի որ շատ դեպքերում դա հանդիսանում է պոտենցիալ հաճախորդներին հասնելու միակ տարբերակը:

Տարածքի վարձակալության անհրաժեշտություն չկա։

Եթե ցանկանում եք հիմնել օնլայն բիզնես, Դուք կարող եք քիչ միջոցներ ներդնել հիմնադրման համար, քան ֆիզիկական խանութ հիմնադրելու համար է պահանջվում։Կարիք չկա տարածք գնել, կամ վարձակալել։
Քիչ ֆինանսական կապիտալով Դուք կարող եք սկսել Ձեր բիզնեսը։

Պահանջում է քիչ նախնական ծախսեր։

   Ձեզ անհրաժեշտ է գտնել լավագույն ծրագրավորման ընկերությունը, ընտրել հարմար պլատֆորմ։
Օնլայն խանութ կարող եք հիմնել սկսած 600 հազար դրամից։ Գները կարող են շատ տարբեր լինել, կախված դիզայնի առանձնահատկություններից և ծրագրավորման բարդրությունից։
Եթե դուք ստարտափ եք, Ձեզ նաև անհրաժեշտ է
լոգոյի դիզայն, կայքի յուրօրինակ դիզայն, ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել թրենդային թվային մարքեթինգ։

Բացի կայքից, Ձեզ հարկավոր է ներմուծել օնլայն վճարային համակարգ։
Օրինակ՝ Հայաստանում նման ծառայություն տրամադրում են (
Ameriabank-ը, և այլ բանկեր)։
VISA, MasterCard և ArCa քարտերով առցանց վճարումներ ընդունելու և առևտրի/սպասարկման կետերի ինտերնետային կայքերերի կարգաբերումը հեշտացնելու նպատակով, Ամերիաբանկը մշակել է նոր ծրագրային գործիք՝
vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը տրամադրվում է անվճար:

հիմնել օնլայն խանութ

VPOS-ի տեղադրումը ինտերնետային կայքում հնարավորություն է տալիս առևտրային կետերին խուսափել լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման, կարգաբերման և սերտիֆիկացման խնդիրներից ստանալով քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:

24/7 հասանելիություն։

Կարող եք վարձել ֆրիլանս աշխատողներ, կամ դուք ինքներդ մշտական կապ պահպանեք հաճախորդների հետ։
Այսօրվա կյանքի ակտիվ ռիթմի մեջ հաճախորդը  երբեմն ժամանակ չի կարող հատկացնել խանութներ այցելելուն:
Սովորաբար հաճախորդները սիրում են գնումներ կատարել իրենց տանից կամ աշխատավայրից։
Նրանց համար կարևոր է ժամանակն ու արագ առաքումը։ Ձեր խանութը միշտ բաց է, իսկ դրա համար, դուք չեք վճարում ոչ ոքի։

հիմնել օնլայն խանութ

Գլոբալ բիզնես։

Մեր օրերում, կարևոր է, որ բոլոր բիզնեսները ընդլայնեն իրենց աշխարհագրությունը։
Ժամանակակից շուկան պահանջում է բազմազանություն, առաջարկում ծառայությունների լայն սպեկտոր։
Վերջերս անցկաված հարցման արդյունքում պարզվեց, որ
մանրածախ առևտրով զբաղվողների մոտ 70%-ը պլանավորում է իր օֆլայն բիզնեը տեղափոխել օնլայն հարթակ:

Օնլայն խանութը լավագույն տարբերակն է միջազգային շուկա դուրս գալու, Ձեր ապրանքերը դրսում վաճառելու համար։
Այլևս չկան սահմաններ։ Ձեր բիզնեսն ամենուր է։

Խանութների երկու տիպերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Այդ իսկ պատճառով երկուսն էլ բացելուց առաջ անհրաժեշտ է հստակ նպատակներ սահմանել։

Ընտրեք բիզնեսի նիշան, որոշեք թիրախային հաճախորդներին, կազմեք բիզնես պլան, առանձնացնեք ապրանքի կամ ծառայության մրցակցային առավելությունները, համեմատաեք շուկայում առկա նմանատիպ այլ ապրանքների և ծառայությունների հետ։

հիմնել օնլայն խանութ

Եթե դուք ցանկանում եք հիմնել ստարտափ, սկսել բիզնես նախնական քիչ ծախսերով, ուրեմն պետք է աշխատեք գեներացնել լավ ու աշխատող գաղափար։

Մեծամասամբ, օնլայն խանութի համար որքան կրեատիվ գաղափարներ ներդնեք, այնքան լավ արդյունքների կհասնեք սահմանված ժամկետներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *