• en
  • hy

Ինչպե՞ս դառնալ վեբ դիզայներ կամ ծրագրավորող

Ինչպես գիտեք, Հայաստանում օրեցօր զարգանում են ՏՏ տեխնոլոգիաները և բացվում են նորանոր աշխատատեղեր։ Միայն այցելելով աշխատանքի հայտարարություններ ցուցադրող կայքեր կարող եք համոզվել, որ ամենապահանջվածները և ամենաբարձր վարձատրվողները վերաբերվում են վեբ և մոբայլ դիզայնին ու ծրագրավորմանը։

Այս անգամ #LOFT-ի #ITclub-ի հանդիպումը՝ «Ինչպե՞ս դառնալ վեբ դիզայներ կամ ծրագրավորող» խորագրով է։ Այն տեղի կունենա Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ին։

Սեմինարի ընթացքում խոսվելու են վերը նշված մասնագիտությունների կիրառությունների, մասնագետների պահանջարկի և սովորելու տարբերակների մասին։ Ներկայացվող հիմնական թեմաներն են՝

✔ Ի՞նչ է իրենից ներկայացնում Վեբ-ի (կայքերի) աշխարհը
✔ Որո՞նք են Վեբ-ում ամենապահանջված մասնագիտությունները
✔ Ի՞նչ է Վեբ Դիզայնը և ինչու՞ դառնալ վեբ դիզայներ
✔ Ի՞նչ է Վեբ Ծրագրավորումը և ինչու՞ դառնալ վեբ ծրագրավորող
✔ Ինչի՞ց սկսել և ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ

Հանդիպումը կվարի Վահե Աբելյանը, ով հանդիսանում է վեբ կայքերի դիզայնով և ծրագրավորմամբ զբաղվող Yereone* ընկերության հիմնադիր տնօրենը։ Նա սերտիֆիկացված է #Magento ընկերության կողմից որպես առցանց առևտրային կայքերի նախագծման և ծրագրավորման մասնագետ։

Մուտքավճար՝ 1300 դրամ:

Սեմինարի հղում Ֆեյսբուքում https://www.facebook.com/events/1330296920412846/
Գրանցման հղում՝ goo.gl/forms/EjCIVbDedWiPv8KC3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *