• en
  • hy

Ո՞ր ծրագրավորման լեզուներն են պահանջված 2018 թ․-ին


Մեր օրերում ծրագրային սպասարկման դաշտը շատ դինամիկ  և փոփոխական է:


Այստեղ մեծ արագությամբ կարող են ի հայտ գալ նոր ծրագրավորման լեզուներ, տեխնոլոգիաներ և ուղեցույցներ, սակայն քիչ ժամանակ անց դրանք նույն արագությամբ կարող են անտեսվել և վերանալ։

Այս պարզ պատճառով հմուտ ծրագրավորողները մշտապես սովորում և ընդլայնում են իրենց գիտելիքները, որպեսզի լինեն էլ ավելի մրցունակ աշխատաշուկայում և պատրաստ տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերներին։

Ինչ վերաբերում է սկսնակ ծրագրավորողներին, ապա նրանք սովորաբար ընտրում են արդի ծրագրավորման լեզուներ, որոնք կօգնեն հետագայում աշխատանք գտնել։ Նախքան այս բնագավառ մուտք գործելը, հարկավոր է հստակեցնել, թե ինչ պրոյեկտների վրա եք պլանավորում աշխատել և որոնք են Ձեզ ավելի հոգեհարազատ ոլորտներն ու մասնագիտությունները։

Հաճախ տրվող այն հարցին, թե որն է ամենապահանջված ծրագրավորման լեզուն, կարող ենք պատասխանել միայն ուսումնասիրելով ներկա պահին առկա աշխատանքի առաջարկները և պարզելով, թե ինչ մասնագետի պահանջարկ ունի շուկան։

Ուսումնասիրելով աշխատանքային առաջարկներն ու տարբեր օնլայն հարցումներ, առանձնացրել ենք բարձր պահանջարկ ունեցող ծրագրավորման լեզուների 10-նյակը, որոնք շատ ավելի պահանջված են լինելու 2018 թվականին։

10.Ruby


Ruby-ն ինչպես և PHP-ն սկրիպտային լեզու է, որը ամենաինտենսիվն է օգտագործվում վեբ ծրագրավորման մեջ, մասնավորապես հիմք է ծառայում Ruby on Rails վեբ հավելվածների համար։
Ruby ծրագրավորման լեզուն սովորելը շատ խելացի քայլ կարող է դիտվել, քանի որ այն շատ հեշտ է օգտագործել, անգամ կարող եք հավելված ստեղծել ընդամենը 10 րոպեների ընթացքում:
Այս լեզվի պաշտոնական կարգախոսն է “Ծրագրավորողի լավագույն ընկերը”: Ruby-ն օգտագործվում է 3D մոդելավորման և իինֆորմացիա գեներացնելու համար (track information) նաև օգտագործվել է Twitter, Airbnb, Bloomberg, Shopify և շատ այլ ստարտափերում:

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ Ruby on Rails ծրագրավորողներ, ծրագրային ապահովման ինժեներներ, տվյալների բազայի գիտական ինժեներներ և այլն։
Ոլորտները՝ տեխնոլոգիա, ինժիներիա, մասնագիտական ծառայություններ, դիզայն, գիտություն, որակի հսկողություն և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Github, Scribd, Groupon, NASA Langley Research Center, Blue Sequence , Motorola, Google (SketchUp) և այլն։
Ամենաշատն է օգտագործվում՝ վեբ հավելվածների ծրագրավորում, ռոբոտաշինություն, ցանցեր, համակարգային կառավարում և անվտանգություն:

9.C# (Sharp)


Ինչպես C++ – ը, C# -ը նույնպես բարձրակարգ օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է, որի հիմքում ընկած է C լեզվընտանիքը։ Այն ի սկզբանե ստեղծած է եղել Microsoft-ի կողմից Microsoft .NET կայքերի կառավարման համակարգի և (framework) ծրագրերի մշակման նպատակով։
Եթե Swift-ը կենտրոնացված է iOS հավելվածների ծրագրավորման վրա, ապա C# - ը առաջատար ծրագրավորման լեզու է, որը նախատեսված է հավելվածներ ստեղծելու Microsoft հարթակների համար։ C# լեզուն օգտագործում է շարահյուսություն (syntax), որը նման է այլ C ընտանիքից սերված լեզուներին ինչպիսիք են C++ և Java-ն, այնպես որ այն Ձեզ հեշտ կտրվի, եթե Դուք արդեն տիրապետում եք C ընտանիքից որևէ լեզվի։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ C# ծրագրավորողներ, թեստերի ավտոմատացման ինժեներներ, ծրագրային ապահովման ինժեներներ, ավագ .net վեբ ծրագրավորողներ և այլն։
Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, մասնագիտական ծառայություններ, դիզայն, որակի հսկողություն, մենեջմենթ և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Microsoft Intel, Hewlett Packard և այլն։
Ամենաշատն է օգտագործվում՝ Windows-ի հիմքով հարթակներում։

8.Objective-C


Objective-C-ն օբյեկտակողմնորոշված ծրագրավորման լեզու է, որն օգտագործվում էր Apple-ի կողմից iOS and OS X հավելվածների ծրագրավորման համար մինչ Swift-ի ստեղծվելը։ Չնայած, որ Swift-ը ունի լայն տարածում, արժե սովորել Objective-C-ն, քանի որ դրանով կարող եք ստեղծել բոլոր տիպերի հավելվածներ նաև iOS կայքերի կառավարման համակարգ
հենվելով Objective-C-ի կառուցվածքի վրա։
Լեզուն նախ և առաջ օգտագործվում է Mac OS X (Cocoa)-ի և GNUstep-ի համար։ Խորհուրդ է տրվում սովորել հատկապես նրանց, ովքեր հետաքրքրված են App Store-ի հավելվածներ ստեղծելով, քանի որ այս լեզուն կենտրոնացված է հենց Apple-ի արտադրանքների վրա։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ ՏՏ և վեբ քոնթենթ ադմինիստրատորներ, iOS և Android մոբայլ ծրագրավորողներ, ծրագրային ապահովման ծրագրավորողներ և այլն։
Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, մենեջմենթ, առողջապահություն, դիզայն և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Apple, CyberCoders և այլն։
Ամենաշատն է օգտագործվում՝ ծրագրային ապահովման համակարգ:

7.C


C – ն ստանդարտացված ծրագրավորման հին լեզու է, սակայն այս տարի նրա պահանջարկը 43.5%-ով աճել է, ի շնորհիվ այն մեծ ազդեցության, որն այս լեզուն ունեցել է առօրյա կյանքում օգտագործվող արդի տեխնոլոգիաների վրա։ Չնայած նրան, որ այն նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար, այժմ օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։
Այն ամենատարածված ծրագրավորման լեզուներից է և մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուները (C++,Java,C#,JavaScript և այլն ․․․) ունեն այսպես կոչված C-ի նման շարահյուսություն: Եթե նպատակ ունեք հետագայում այլ լեզուներ ևս սովորել, C-ն կարող է լինել լավագույն լեզվական հիմքը այլ լեզուներում հմտանալու հարցում։
Այն օգտագործվում է համակարգային հավելվածների ծրագրավորման համար, որոնք ինտեգրված են Windows, UNIX and Linux օպերացիոն համակարգերում։ Հավելվածները ներառում են գրաֆիկ փաթեթներ, տեքստային պրոցեսորներ, էլեկտրոնային աղյուսակներ, տվյալների բազային համակարգեր և կոմպիլյատորներ։Այն ոչ միայն շատ կայուն լեզու է, այլ նաև աշխատում է գրեթե բոլոր հաշվողական պլատֆորմների վրա (computing platforms):

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ ծրագրային ապահովման ծրագրավորողներ (Software developers), համակարգչային ինժեներներ, բիզնես և համակարգերի վերլուծաբաններ, ՏՏ և վեբ քոնթենթի ադմինիստրատորներ, ներկառուցված (embedded) ծրագրային ապահովման ծրագրավորողներ և այլն։
Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, մենեջմենթ, առողջապահություն, մասնագիտական ծառայություններ և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Microsoft, Apple, Oracle, Cisco, Raytheon,Dropbox, eBay, and Spotify և այլն։
Ամենաշատն է օգտագործվում՝ համակարգերի ծրագրավորում, արհեստական բանականություն, արդյունաբերական ավտոմատացում, համակարգչային գրաֆիկա, տիեզերական հետազոտություններ, նկարների մշակում, խաղերի ծրագրավորում և այլն։

6.PHP (Hypertext Preprocessor)


PHP-ն սկրիպտային ծրագրավորման լեզու է, որն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ։ Այն հիմնականում օգտագործվում է HTML վեբ էջերի ֆունկցիոնալությունն ընդլայնելու և այն կապելու MySQL տվյալների բազաների հետ։
PHP-ն կարող է օգտագործվել բազմաբնույթ նպատակներով՝ տվյալների հավաքում և վերֆիկացում, քուքիների ստեղծում, քոնթենթի և նկարների դինամիկ ցուցադրում։ Ինչպես JavaScript-ը, PHP-ն առաջարկում է հիմքեր կայքեր պատրաստելու համար (frameworks), ինչպիսիք են CodeIgniter-ը, Laravel-ը և Drupal-ը, որոնք օգնում են ստեղծել ավելի արագ և ապահով վեբ կայքեր։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները PHP ծրագրավորողներ, PHP ծրագրային ապահովման ինժեներներ (software engineers) և այլն։
Ոլորտները
ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, դիզայն, մասնագիտական ծառայություններ, առողջապահություն, մենեջմենթ, ֆինանսներ և այլն։
Խոշոր ընկերությունները Facebook, Yahoo, CyberCoders, NextGen և այլն։
Ամենաշատն է օգտագործվում
վեբ հավելվածների ծրագրավորմում, սերվերի կողմ սկրիպտ (Server-Side Scripting) և այլն:

5.Swift


Ինչպես բոլորս ենք տեսնում Apple ընկերությունը օր օրի էլ ավելի է ամրապնդում իր առաջատարի դիրքերը ՏՏ ոլորտում։ Apple-ի կողմից ստեղծված բազային համակարգով՝ Objective-C-ով գրված Swift ծրագրավորման լեզուն 2014-ից ի վեր թոփ 20 ամենահայտնի ծրագրավորման լեզուների ցանկում է։ Այն մտածվել է որպես ավելի հեշտ ընթերցվող և ծրագրավորողի սխալներն ուղղող լեզու։
Ծրագրավորողները օգտագործում են Swift-ը հզոր և բարձր արդյունավետություն ունեցող iOS և Mac OS-ի հավելվածներ ստեղծելու համար։ Այն նպատակաուղղված է ավելի արագ, արդիականացված և նորարական ծրագրեր իրականացնելու համար։
iOS-ը ոչ միայն օգտագործվում է բոլոր iPhone և iPad-ների, այլ նաև հիմք է հանդիսանում այլ օպերացիոն համակարգերի համար ինչպիսիք են, օրինակ, watchOS Apple ժամացույցների և tvOS Apple սմարթ հեռուստացույցների համար։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ Swift ծրագրային ապահովման ծրագրավորողներ, iOS բջջային հավելվածների ծրագրավորողներ, ծրագրային ապահովման ծրագրավորողներ, ավագ ծրագրավորողներ, տվյալների ինժեներներ և այլն։
Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, դիզայն, մենեջմենթ, մասնագիտական ծառայություններ և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Apple, Getty Images, Slack, Dow Jones, Playlist Media և այլն։
Ամենաշատն է օգտագործվում՝ ծրագրային ապահովման մշակման համար։

4.C++


2017-ից C++ լեզուն չի զիջում իր դիրքերը որպես ամենապահանջված լեզուներից մեկը աշխարհում։ Այն “C” ծրագրավորման լեզվընտանիքին պատկանող հավելված է, օգտագործվում է համակարգ/հավելված ծրագրային ապահովման, խաղերի ծրագրավորման և օգտատեր-սերվեր հավելվածներ (client-server applications) ստեղծելու համար։
Շատ ծրագրավորողններ կարծում են, որ C++ լեզուն խճճված է և ի տարբերություն Python կամ JavaScript լեզուների այն ավելի դժվար է սովորել ու օգտագործել, սակայն չնայած տարատեսակ կարծիքներին, այն լայն գործածում ունի մեծ ձեռնարկությունների իրավական համակարգերում։ Microsoft Windows-ը և Google Chrome-ը ամենահայտնի պրոյեկտներն են, որոնք ստեղծվել են C++ լեզվի միջոցիով, Adobe և Amazon  շատ կայքեր նույնպես գրված են C++ լեզվի հիմքով։
Այս լեզուն օգտագործվում է համակարգչային ծրագրեր և փաթեթավորված (packaged) ծրագրային ապահովում ստեղծելու համար, ինչպիսիք են, օրինակ, խաղերի, գրասենյակային հավելվածների, գրաֆիկայի, վիդեո խմբագրման և մշակման համակարգերը։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ C++ ծրագրային ապահովման ինժեներներ, C++ ծրագրային ապահովման ծրագրավորողներ, ծրագրային վերլուծաբաններ և այլն։
Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, մասնագիտական ծառայություններ, դիզայն, ֆինանսներ և էլեկտրոնային բանկինգ, առևտուր, որակի հսկողություն, մենեջմենթ և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Google, Mozilla, Firefox, Winamp, Adobe Software, Amazon, Lockheed Martin և այլն։
Ամենաշատն է օգտագործվում՝ համակարգ/հավելված ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրային ապահովում (driver), օգտատեր-սերվեր հավելվածներ և այլն։

3.JavaScript


Համաձայն 2017թ․-ին ծրագրավորողների շրջանում արված հարցմանը JavaScript-ն ամենահայտնի կոդավորման լեզուն է վերջին 5 տարիների ընթացքում։ Այն ինտերպրետացվող սկրիպտային լեզու է, որի իմացությունն անհրաժեշտ պայման է ինտերակտիվ վեբ կայքեր տեղծելու համար։

Գրեթե բոլոր կայքերի (Facebook, Twitter, Gmail, YouTube) կողմից օգտագործվող JavaScript լեզուն դինամիկ կերպով էկրանին պատկերում է կայքի ողջ բովանդակությունը։

JavaScript լեզուն աշխատում է բոլոր բրաուզերներում, ունի ճկուն ֆունկցիոնալություն և այն կիրառելու համար պահանջվում է html-ի իմացություն: Այս լեզվի միջոցով հնարավոր է մանիպուլացնել էջերի տարբեր էլեմենտները դարձնել դրանք էլ ավելի դինամիկ, այդ թվում թերթել էջերը, ֆիքսել ժամն ու ամսաթիվը, ստեղծել օրացույց և այլն:

Ո՞վ է օգտագործում այն։

Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ինժեներիա, դիզայն, մարկետինգ, ֆինանսներ, առողջապահություն և այլն։
Մասնագիտությունները՝ JavaScript ծրագրավորողներ, վեբ ծրագրավորողներ, ծրագրային ապահովման ինժեներներ և այլն։
Խոշոր ընկերությունները՝ WordPress, SoundCloud, Khan Academy, Linkedin, Groupon, Yahoo և այլն։
Ամենաշատն է օգտագործվում կայքի դիմային մասի (Front End) և խաղերի ստեղծման համար։

2.Python


Python - ինտերպրետացվող, ինտերակտիվ  բաց և անվճար  ծրագրային կոդով տարածվող, բարձր մակարդակի ծրագրավորման լեզու է:
Այս լեզուն սկսնակ ծրագրավորողներին հեշտությամբ կտրվի, քանի որ Python-ով սինտաքսն ունի շատ ավելի քիչ կանոններ և ի տարբերություն Java-ի կամ C++-ի Python-ով կոդը 3-5 անգամ ավելի կարճ է ստացվում։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ Python ծրագրավորողներ, ծրագրային ապահովման ինժեներներ, back-end ծրագրավորողներ և այլն։
Ոլորտները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, տեղական կամ ամպային ենթակառուցվածքների կառավարում, SQL տվյալների բազայի հետ աշխատանք, ինժիներիա, մասնագիտական ծառայություններ, դիզայն և այլն։
Խոշոր ընկերությունները՝ Google, Pinterest, Instagram, YouTube, DropBox, NASA, Yahoo, Disney և այլն։
Ամենաշատն է օգտագործվում
 կայք և ինտերնետ, ծրագրավորման ֆրեյմուորք, միկրո-ֆրեյմուորք և առաջադեմ քոնթենթ կառավարման համակարգեր (CMS), գիտական և թվային հաշվարկ, օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսի (GUIs) կառուցմում։

1.Java


Այս լեզվի կարգախոսն է «Գրվի մեկ անգամ, աշխատի ամենուր» (“Write once, run anywhere”, WORA), որը նշանակում է, կոմպիլացված Java կոդը կարող է կատարվել բոլոր Java աջակցող պլատֆորմների վրա առանց նորից կոմպիլացվելու։

20-ամյա Java-ն ճկուն մոդուլային լեզու է, որն ակտիվ օգտագործվում է միլիոնավոր ծրագրավորողների և միլիարդավոր սարքերի կողմից ամբողջ աշխարհով։ Գրեթե բոլոր Android հավելվածները հիմնված են Java ծրագրավորման լեզվի վրա և ըստ «Ֆորչըն» 500-ի 2018թ․-ին հրապարակած տվյալների՝ ընկերությունների մոտ 90%-ը օգտագործում է Java-ն back-end համակարգում և համակարգչային հավելվածներ ծրագրավորելու համար։ Այն ծրագրավորվել է C++-ի միջոցով։

Լեզվի սինտաքսիսը մեծ մասամբ համընկնում է C և C++ լեզուների հետ, բայց Java-ն ունի ավելի ցածր մակարդակի միջոցներ, քան նրանցից յուրաքանչյուրը։ Java-ն հիմնականում օգտագործվում է  server side հավելվածների, վիդեո խաղերի և բջջային հավելվածների համար։

Ո՞վ է օգտագործում այն։

Մասնագիտությունները՝ ծրագրային ապահովման ինժիներներ, Java ծրագրավորողներ և այլն։
Ոլորտները՝ կապի ծառայություններ, կրթություն, ֆինանսներ, առողջապահական գիտություններ, տուրիզմ, առևտուր, կոմունալ ծառայություններ և այլն։
Խոշոր ընկերությունները՝ V2COM, Eclipse Information Technologies, eBay, Eurotech և այլն։
Ամենաշատն է օգտագործվում`իրերի համացանց (IoT), ձեռնարկությունների ճարտարապետություն, ամպային հաշվարկ (Cloud Computing) և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *