• en
  • hy

Վիրտուալ Հանդերձարանը Շուտով Հասանելի Կդառնա Բոլորին

Շուտով «Amazon»-ը կիրագործի վիրտուալ հանդերձարանում գտնվելու Ձեր երազանքը։

Վիրտուալ հանդերձարանում գտնվող հայելին բնութագրվում է հետևյալ կերպ` կիսահաղորդող, կիսափոխանցող հայելի, որը ճիշտ պատկերը ստանալու համար օգտագործում է տարբեր տեսախցիկներ և պրոյեկտորներ։

Վերջին անգամ ե՞րբ եք հրաժարվել առցանց գնումներ իրականացնելու Ձեր գաղափարից, միայն այն պատճառով, որ չունեք Ձեր նախնտրած հագուստը փորձելու հնարավորություն։
Նույնիսկ առցանց գնումների սիրահարներն են դժվարանում այս հարցում։
Արդյո՞ք համապատասխան է այն իմ կառուցվածքին, կամ արդյո՞ք գեղեցիկ կդիտվի երեկոյան ձևավորմանի ֆոնին․․․

Դուք կարող եք փորձել Ձեր նախընտրած հագուստն այնպես, ասես գտնվում եք Ձեր նախընտրած խանութի վիրտուալ հանդերձարանում:
Ավելին՝ դուք կարող եք տեսնել, թե այն ինչպես կդիտվի լողափին, ռեստորանում, տանը և այլուր։

Երևակայական հայելին սքանավորում է շրջակայքը, արտացոլում է գնորդի դեմքը, աչքերը, որպեսզի որոշի արտացոլման ենթակա օբյեկտները։
Երբ ավարտվում է այս գործընթացը, վիրտուալ հագուստը և ինտերիերը թափանցում են հայելու մեջ, որպեսզի ստեղծեն վիրտուալ պատկեր։
Հատուկ ռեժիմի շնորհիվ հնարավոր է փոխել տոնը, եղանակը, լուսավորությունն ու հագուստը։

վիրտուալ հանդերձարանում

Առցանց գնումներ իրականացնելը դառնալու է ավելի հեշտ և հարմար։
Amazon-ի նախագծած վիրտուալ հայելիները Ձեզ կօգնեն չսխալվել գնման որոշում կայացնելիս և կհեշտացնեն Ձեր կյանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *