• en
  • hy

7 պատճառ՝ առցանց գնումները նախընտրելու համար

   Ստորև առանձնացրել ենք 7 առավելություններ , որոնք Դուք ձեռք կբերեք՝  նախընտրելով գնումների առցանց տարբերակը։

   Դուք տանն եք կամ աշխատավայրում, մտածում եք ի՞նչպես գնել նվերներ Ձեր և Ձեր մտերիմների համար, oնլայն գնումները լավագույն լուծումն են այս հարցի։

«Համաշխարհային առցանց մանրածախ վաճառքների թիվը հասնելով 10.1%-ի՝ 2017 թ․-ին կհատի 2.290 $ տրիլիոնի սահմանագիծը։ Այս ցուցանիշը 2021 թ․-ի կարող է գերազանցել 4.479 տրիլիոն $-ը»:

 

օնլայն գնումներ

Խնայում եք Ձեր ժամանակը

  Օնլայն խանութներում հեշտ կլինի խնայել ժամանակը, եթե Դուք նախապես դասակարգեք ապրանքները։
Օրինակ, եթե ցանկանում եք գնումներ կատարել զարդերի խանութից, կարող եք համեմատել այլ նախընտրելի տարբերակների հետ՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։
Այսպիսի հնարավորություն սովորաբար չենք ունենում այլ խանութներում, որտեղ դիտելով բոլոր ապրանքները միտված ենք իմպուլսիվ գնումներ կատարելու։

Գումարի և ապրանքի վերադարձ 

Վերջին ժամանակներում օնլայն գնումները ասոցացվում են մի շարք տաբուների հետ։ Դրանցից մեկն է վնասված ապրանքը։
Սա իհարկե այնքան էլ ճիշտ չէ, եթե Դուք տիրապետում եք մի շարք հնարավորությունների, որոնք Ձեզ համար ստեղծել են օնլայն շոփերը։
Օրինակ՝ կանխիկ վճարման պարագայում Դուք կարող եք հրաժարվել վճարել կամ պահանջել նորը, եթե վնասված է կամ չի համապատասխանում բնութագրին։

 

Զեղչեր

Ողջ տարվա կտրվածքով օնլայն շոփերը հայտարարում են թեմատիկ զեղչեր։
Ըստ lafehechker-ի սա ամենալուրջ պատճառներից մեկն է, որի համար մարդիկ նախնտրում են օնլայն շոփերը։
Զեղչերի ամենատարածված ժամանակահատվածը տոներն են և Հունվար, Նոյեմբեր ամիսները։
Բացի մեծ զեղչերից, օնլայն խանութներում միջնորդներ չկան, ինչը նշանակում է, որ գները համեմատաբար ավելի ցածր են քան այլ խանութներում։ Այստեղ կարող եք ձեռք բերել ամեն ինչ մատչելի գներով։

Այլևս չկան հերթեր

Խանութից խանութ թափառելը ոչ միայն Ձեր ժամանակից է խլում, այլև նյարդայնացնում է դրամարկղի մոտ գոյացող անվերջ հերթերով։
Օնլայն խանութները հերթերից խուսափելու համար հիանալի լուծում են։

Կատարում եք գնումներ աշխարհի ցանկացած կետից

Սա այն է, ինչ բառացիորեն սիրում են բոլորը։
Դուք ցանկացած պահին կարող եք շրջել ցանկացած խանութով՝ աշխարհի տարբեր անկյուններում և միաժամանակ վայելել Ձեր սիրելի սուրճը Ձեր իսկ տանը։ Այսպիսով, աշխարհի լավագույն մոլերը Ձեր ձեռքերում են։
Դե ինչ, կարող եք շրջել խանութներով՝ ասես Փարիզի ճիշտ կենտրոնում եք։

Առաքում դեպի տուն

Սա օնլայն գնումների ամենահաճելի պահն է։
Դուք կարող եք պատվիրել առաքում դեպի Ձեր տուն և վայելել Ձեր առաքանին առանց տանից դուրս գալու։
Կան որոշ խանութներ, որոնք առաջարկում են անվճար առաքման տարբերակներ։

Կարծիքների փոխանակում

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել կարծիք “Review” ասվածին։
Այստեղ մարդիկ խոսում են ապրանքի վերաբերյալ իրենց տեսակետի, ապրանքի առանձնահատկությունների և ինչու ոչ՝ վատ ու լավ կողմերի մասին։ Դուք կարող եք որոշ հաճախորդների հետ անմիջական կապ հաստատել և պարզաբանել Ձեզ անհանգստացնող հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *