• en
  • hy

Blue Legacy Լոգոյի Ստեղծում

Նախագծի մասին

«Բլյու լեգըսի»-ն ֆինանսական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություն է ԱՄՆ – ում։

Ընկերությունը տրամադրում է ֆինանսների ոլորտում գրագիտությունը բարձրացնող և տեղեկատվության մակարդակը բարելավող կրթական ծառայություններ։
Մեր հաճախորդը ցանկանում էր հարուստ, սակայն գրավիչ և «խելացի լոգո»։
Ուսումնասիրելով նրանց գործունեության յուրահատուկ ոլորտը, գիտակցելով հաճախորդի պահանջները, մենք ընտրեցինք կապույտ գույնը, որովհետև ընկերության նպատակն է ստեղծել վստահություն, առաջացնել ինտելեկտուալ մտապատկերներ և ֆինանսական անվտանգություն։

լոգոյի ստեղծում

Սլաքները այստեղ նշանակում են ֆինանսական աճ։
Կլորը միտված է ֆինանսները դրական էմոցիաների հետ կապելու և ընկերական ազդակներ փոխանցելու։
Պարույրներն այստեղ նշանակում են զարգացում և ֆինանսական ոլորտի բարելավում։

Ցանկանու՞մ եք ունենալ նմանատիպ լոգո։ Կապվեք մեզ հետ հիմա՛