• en
  • hy

eMotion Լոգոյի Ստեղծում

Նախագծի մասին

«էՄոուշն»-ը ՏՏ ոլորտի ստարտափ է։
Մեր հաճախորդը ցանկանում էր պարզ, սակայն մոդեռն և ինֆոգրաֆիկ լոգոյի ստեղծում։

Հաճախորդը մեզ տրամադրել էր որոշ բառ-մտապատկերներ, որոնցից են՝ նորարարություն, տեխնոլոգիա, հուսալիություն, աջակցություն, որոնք մեր օգնությամբ դարձան վիզուալ և տեղ հասցրին ընկերության մեսիջը։
Մենք ընտրել ենք եռանկյունը, որովհետև այն ունի ինչպես հոգեբանական, այնպես էլ մարքեթինգային հզոր ազդեցություն։
Եռանկյունի միջոցով շեշտել ենք ընկերության ապագայի տեսլականը` միասնական ուժերով հասնել կայուն տեխնոլոգիական լուծումների։

Շատ մեծ մեքենաշինական ընկերություններ իրենց լոգյի օգտագործում են եռանկյունը կամ երեք-ի հետ ասոցացվող որոշ դետալներ, որպեսզի ներշնչեն վստահություն և կայունության զգացողություն։
Մարքեթինգում երեքի գրավչությունը վաղուց է կիրառվում, որը կապում են ոգու, մարմնի, մտքի, անցյալի, ներկայի, ապագայի և այլ կրոնական նշանակությունների հետ։
Շագանակագույնը կիրառել ենք, որովհետև այն կապված է աջակցության և վստահության հետ, քաի որ, ընկերությունը նաև տրամադրում է 24/7 տեխնիկական խորհրդատվություն։

լոգոյի ստեղծում

Ցանկանու՞մ եք ունենալ նմանատիպ լոգո։ Կապվեք մեզ հետ հիմա՛