• en
  • hy

Ֆեյսբուքն առաջարկում է բարեգործական դրամահավաք Ձեր ծննդյան օրվա առթիվ

Այսուհետ ֆեյսբուքյան օգտատերերը հնարավորություն կունենան հոբելյարին իրենց շնորհավորանքների հետ փոխանցել նաև որևէ սիմվոլիկ գումար։

ֆեյսբուքյան դրամահավաք


Ֆեյսբուքյան վերջին տվյալների համաձայն մոտ 45 միլիոն մարդ ամեն օր շնորհավորանքներ և մաղթանքներ է գրում աշխարհի ամենամասշտաբային սոցցանցում։

Եվ այսպես. Ֆեյսբուքը նոր հնարավորություն է ներմուծել, որը հրապարակվել է դեռևս 2017 թ. օգոստոսի 16-ին։ Այն թույլ է տալիս Ձեր ընկերներին գումար փոխանցել Ձեր իսկ ծննդյան օրվա առթիվ, սակայն դեռևս դրամահավաքներ միայն կարող եք կազմակերպել բարեգործական կամ շահույթ չհետապնդող ընկերություններին աջակցելու նպատակով։

Միայն պատկերացրեք, որ այն էկոլոգիական, մշակութային, կրթական կամ մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, որոնք միշտ Ձեզ անհանգստացրել են, այսուհետ կարող են լուծվել հենց Ձեր ծննդյան օրվա միջոցով։ Շնորհիվ Ֆեյսբուքի Դուք կստանաք «ամենաթանկարժեք նվերը», որը Ձեր ծննդյան տոնը կդարձնի հիշարժան և օգտավետ ողջ մարդկության համար։

«Մարդիկ հաճախ են նվիրաբերում իրենց ծննդյան օրը՝ աջակցելու համար տարբեր խնդիրների լուծմանը և շատ են հանդիպում այնպիսի մարդիկ, ովքեր Ֆեյսբուքի միջոցով դրամահավաք են կազմակերպում  իրենց ամենաշատը անհանգստացնող հարցերը վեր բարձրացնելու համար»,- հայտնում են Facebook-ի գրասենյակից։

 


Ինչպե՞ս ստեղծել դրամահավաք Ֆեյսբուքում։

Ձեր ծննդյան տոնից երկու շաբաթ առաջ Ֆեյսբուքը նորությունների բաժնում կհուշի Ձեզ դրամահավաք ստեղծելու հնարավորության մասին՝ բոլոր հնարավոր 750,000 շահույթ չհետապնդող կազմակերպություններից որևէ մեկի համար։

Դուք սահմանում եք նպատակը՝ որոշակի գումարի չափով, գրում եք Ձեր ցանկությունը և նպատակը, իսկ արդեն Ձեր ծննդյան օրը Ձեր ընկերները ծանուցում կստանան հրավերի տեսքով, որը նրանց կառաջարկի նվիրատվություն կատարել Ձեր կողմից նախընտրած նպատակի համար։ Դրամահավաքը կավարտվի կեսգիշերին։

Նվիրաբերումից հետո Ձեր ընկերները էլ․ փոստով կստանան անդորրագիր, որը կհայտարարի դրամահավաքի ավարտի մասին։ Նրանց անունների և ներդրած գումարի չափի մասին տվյալները կտրամադրվեն բարեգործության ինչպես նաև դրամահավաքի կազմակերպիչներին։
fundraisers in facebook

Ֆեյսբուքը գանձում է 5% գործառական վճար դրամահավաքից։ 3%-ը փակում է վճարային պրոցեսինգների գումարը և երկու տոկոսն էլ խարդախություններից պաշտպանելու և վճարային հարցերին աջակցություն ցուցաբերերու համար։

Եթե շահույթ չհետապնդող ընկերությունը, որը գրանցված է Ֆեյսբուքի վճարային համակարգով, ստացել է $100 կամ ավելին, ապա դա համարվում է իրավասու։
Սակայն, եթե կազմակերպությունը չի ստացել առնվազն $100, ապա դրամահավաքը նորից կմտնի գործածության մեջ այնքան ժամանակ, մինչև կհավաքվի անհրաժեշտ գումարը։

Այն շահույթ չհետապնդող ընկերությունների համար, որոնք գրանցված չեն Ֆեյսբուքի վճարային համակարգով, դրամահավաքից գոյացած գումարները կտրամադրվեն էլեկտրոնային տարբերակով օնլայն դրամահավաքի հարթակ հանդիսացող Network for Good-ի միջոցով։
Եթե շահույթ չհետապնդող ընկերությունը գրանցված չէ այդ ցանցում ևս, ապա կտրոնը կուղարկվի տվյալ կազմակերպության էլ․ հասցեին։

donate your birthday

նվիրաբերություն ծննդյան տոնին

Բացի շահույթ չհետապնդող ընկերություններին նվիրատվություններ անելուց, օգտատերերը կարող են նաև դրամահավաք կազմակերպել իրենց անձնական պահանջների համար։

Օգտատերերը պետք է հետևեն Ֆեյսբուքի համայնքային ստանդարտներին և առաջնորդվեն անձնական դրամահավաքի կատեգորիաների քաղաքականությամբ։
Անձնական պահանջների համար դրամահավաք կազմակերպելու դիմաց Ֆեյսբուքը գանձում է դրամահավաքի արդյունքում հավաքված գումարի 6,9%-ը, գումարած 30$ խարդախություններից պաշտպանելու համար։

«Ծննդյան տոները միշտ են կազմել Ֆեյսբուքի մի շատ կարևոր մասնիկ»,– ասում է կայքը։ «Մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել տրամադրել մեր օգտատերերին բազմազան այլ հնարավորություններ, որոնք կօգնեն նրանց այս հարթակում անցկացնել ուրախ և բովանդակալից իրողություններ իրենց ընկերների հետ միասին»։

Ցավոք, այս հնարավորությունը դեռևս հասանելի չէ շատ վայրերում այդ թվում նաև Հայաստանում։ Դրամահավաք կազմակերպելու և հավաքելու մասին մանրամասներին ծանոթանալու համար այցելեք Ֆեյսբուքի դրամահավաքների և նվիրատվությունների էջ։

նվիրաբերություն ծննդյան տոնին

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *