• en
  • hy

Ինչպես մեծացնել վաճառքները ֆեյսբուքում՝ ամանորյա տոներին ընդառաջ

 Շեշտե՜ք Ձեր բիզնեսի մրցակցային առավելությունները ժամանակակից շուկայում։

Ծանոթացեք Yereone-ի առաջարկած գործիքներին և կոնտենտին այն մասին, թե ինչպես մեծացնել վաճառքները ֆեյսբուքում Ամանորին ընդառաջ։

Շատերը նկատած կլինեն ֆեյսբուքի ամանորյա գովազդային արշավի առաջարկները։
Տոնական տրամադրություն, ուտեստներ, շոփինգ՝ սա այն ամենն է, ինչ սովորաբար փնտրում ենք այդ օրերին։ Ֆեյսբուքը գիտի, թե ինչ են փնտրում Ձեր հաճախորդներն ամանորյա տոներին ընդառաջ։

1․Նախատոնական առաջարկներ

Ի՞նչ է սա։ Քաղաքում շուտով տիրելու է նախատոնական տրամադրություն, ակտիվ եռուզեռ, մարդիկ փնտրելու են նվերներ, շա~տ նվերներ։

Հայտնի բրենդներն ունեն ամանորյա կորպորատիվ ոճի տարբերակներ, որոնք մշտապես օգտագործում են իրենց նախատոնական և տոնական պոստերում։

Ի՞նչ անել։ Ստեղծեք Ձեր բիզնեսի տոնական կորպորատիվ ոճը  (holiday branding)։ Տեղադրեք հատուկ զեղչերի և նվերների վերաբերյալ հրապարակումներ։

Եկեք հիշենք Կոկա-Կոլայի՝ բոլորի կողմից այդքան սիրված և հայտնի «տոներն են մոտենում» գովազդային արշավը։

Այդ օրիգինալ արշավը ստեղծվել է Կոլայի 22-րդ տարելիցի կապակցությամբ և դարձել է հայտնի տոնական արտահայտությունների հոմանիշներից մեկը, որն օգտագործում են նաև դրական տրամադրություն փոխանցելու նպատակով։

Կոկա-Կոլայի գովազդային արշավ

Առաջարկեք նվերներ հենց Ձեր խանութից։ Ձեր ֆեյսբուքյան հրապարակումներում  ցույց տվեք, թե ինչպիսի հաճելի անակնկալ կարող են մատուցել Ձեր հաճախորդները իրենց ընկերներին, եթե կատարեն գնումներ հենց Ձեր խանութից։

Ինչպե՞ս անել։ Սոցիալական մեդիայի մարքեթինգի ամենահզոր գործիքներից են համարվում վիդոները։ Ըստ վիճակագրական տվյալների, բիզնեսների 63%-ը իրենց կոնտենտ մարքեթինգում օգտագործում են վիդեոների հզոր ազդեցությունը:

Վիդեո մարքեթինգով զբաղվող ընկերությունների 85%-ը վստահ է, որ վիդեո մարքեթինգը իրենց ռազմավարության կարևոր մասն է։

Վիդեո մարքեթինգն արագորեն տարածվում է, և վստահաբար Ձեզ և Ձեր բիզնեսին կառաջնորդի դեպի նոր բարձունքներ։ Ընկերությունների 83%-ը վստահ են, որ վիդեո մարքեթինգը ապահովում է նրանց լավ եկամուտը։

«Մեր օրերում շեշտը պետք է դնել գրավչության վրա։ Կարևոր է ոչ թե կոնտենտը, այլ վստահությունը, ոչ թե առևտուրը, այլ Ձեր հաճախորդը և նրա շահերը, քանի որ հենց նա է տարածում Ձեր կոնտենտը և ապահովում Ձեր եկամուտը»:

վիդեո մարքեթինգ

 

2․Գաղտնի Ձմեռ պապիկ

Ի՞նչ է սա։ Գաղտնի Ձմեռ պապիկը հրաշալի ավանդույթ է Եվրոպայում, որը վերջերս դարձել է սիրված խաղ նաև Հայաստանում։
Աշխատավայրում փոքրիկ և զվարճալի նվերներով փոխանակվելու ավանդույթը վստահաբար կբարձրացնի Ձեր գործընկերների տրամադրությունը, իսկ խաղի ընթացքում ստացված նկարները կվերածվեն գրավիչ և մոտիվացնող կոնտենտի Ձեր ֆեյսբուքյան էջի համար։

Ի՞նչ անել։ Ձեր էջում կարող եք հրապարակել հումորային և զվարճալի նկարներ։
Կարող եք կիսվել Ձեր ընկերության գաղտնի ձմեռ պապիկի նկարներով։ Հրապարակեք Ձեր նվերների նկարները։

Ձեր էջում տեղադրեք կոնտենտ տոնի մասին, պատմեք պատմություններ, ցույց տվեք թե ինչպես են այն նշում աշխարհի տարբեր երկրներում։

Եթե Ձեր արտադրանքը համապատասխանում է տոնին՝ առաջարկեք նվերներ հենց Ձեր խանութից։
Մոտիվացրե՛ք Ձեր հաճախորդներին խաղալ գաղտնի ձմեռ պապիկ։
Այսպես կկրկնապատկեք նաև Ձեր վաճառքները։

Ի՞նչպես անել։ Օգտագործեք գովազդի կանվասի (canvas) ձևաչափը։
Կանվասը ֆեյսբուքի առաջարկած գովազդի գործիքներից մեկն է՝ ամբողջական էկրան (fullscreen) ձևաչափով։
Այստեղ կարող եք կիրառել գովազդի բոլոր տարբերակները՝ նկար (single image), վիդեո (single video), կարուսել (carousel), սլայդ շոու (slideshow), հավաքածու (collection):

3․Դեկտեմբերի 31-կախարդանքների գիշեր:

Ի՞նչ է սա։ Դեկտեմբեր ամսվա վերջին օրը մեկ անգամ ևս Ձեր հաճախորդներին գնումների հրավիրելու լավ առիթ է։
Եղե՛ք տոնական, դրական, մտե՛ք Ձեր հաճախորդների դրության մեջ և հասկացեք, թե ինչը կստիպի նրանց կտրվել գործերից և մուտք գործել Ձեր էջ։

Ի՞նչ անել։ Այսօր հրապարակեք բացառիկ Զեղչերի հնարավորության մասին պոստեր՝ հատուկ առանձնացված տոնական տեսականու համար, և անպայման Ձեր առաջարկին հաղորդեք հրատապություն, օրինակ՝ միայն այսօր, հենց հիմա, մինչ տոների ավարտը և այլն։

Դրանք լավագույնս կազդեն Ձեր հաճախորդների տոնական տրամադրության վրա և կմոտիվացնեն նրանց։

Ինչպե՞ս անել։ Օգտվեք ֆեյսբուքի կարուսել (Carousel) գովազդային տարբերակից:
Այս տարբերակը Ձեզ թույլ կտա ներկայացնել  2-10 նկար մի հրապարակման մեջ։ Ներկայացրե՛ք Ձեր զեղչված տեսականու ամենագրավիչ ապրանքները։

4․Հունվարի 1։ Նվերների տարափ

Ի՞նչ է սա։ Նոր տարվա առաջին օրերին մենք սովորաբար նվերներ ենք գնում մեր սիրելիների, ընկերների և ընտանիքի անդամների համար։
Մի՞գուցե շատերը դեռ չեն ընտրել նվերներ կամ նրանց մտքում նոր է ծագում նվիրելու գաղափարը։
Եթե ունեք ամանորյա հատուկ ապրանքատեսականի, ուրեմն շտապե՛ք գովազդել այն։

Ի՞նչ անել։ Տոնական բարեմաղթանքներ հղեք։ Մի՛ վախեցեք լինել կրեատիվ։ Ձեր հաճախորդներին տեղյակ պահեք Ձեր տոնական գրաֆիկի մասին։

Հիշե՛ք, այս օրերին ավելի մեծ թվով մարդիկ են շահագրգռված գնումներ կատարել Ձեր խանութից, իհարկե, եթե ունեք տոնական առաջարկներ։ Վերջապես Դուք ինքներդ նվիրեք։

Ինչպե՞ս անել։ Օգտվեք ֆեյսբուքյան առաջարկների (offer claims) տարբերակից։
Գովազդի այս տեսակը հարմար է հատկապես, երբ Դուք ունեք հատուկ առաջարկ։
Այն կօգնի Ձեզ ոչ միայն Ձեր առաջարկը հաճախորդներին փոխանցելու, այլև գրավել նոր հաճախորդների։

5․Հունվարի 6։ Սուրբ ծնունդ

Ի՞նչ է սա։ Արևմուտքում կաթոլիկ ժողովուրդները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, և ֆեյսբուքում Ձեզ կհանդիպեն մեծ թվով հրապարակումներ հատկապես այս օրերին։
Արևմուտքում սա իսկական տոն է, նրանց ամենասիրելի տոներից։ Հայ առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ը։

Ի՞նչ անել։ Մշակեք սուրբ ծննդյան կորպորատիվ ոճ։
Հատկապես եթե դուք գովազդային, բրենդային, մարքեթինգային ընկերություն եք սա կխոսի Ձեր պրոֆեսիոնալիզմի մասին։Կարող եք վերափոխել Ձեր ընկերության բրենդինգի նախշերը։

Առանձնացրեք սուրբ ծննդյան թեմատիկային մոտ կամ առավել հարմար ապրանքատեսականին։

ամանորյա գովազդ

 

Ինչպե՞ս անել։ Օգտվեք ֆեյսբուքի գովազդի հավաքածու (collection) տարբերակից։

Հավաքածուն գովազդի ցանցային դասավորություն (grid layout) ֆորմատով է, որը թույլ է տալիս ուսումնասիրել ապրանքատեսականին՝ անմիջապես իրենց հեռախոսներից, որի վիզուալ ազդեցությունն ավելի ուժեղ է՝ համեմատած նկարների (single picture) հետ։

Հավաքածուն դիտելու համար, մարդիկ սեղմում են ձեր գովազդի վրա, որպեսզի տեսնեն տվյալ ապրանքի այլ դետալային պատկերներն՝ արդեն ամբողջական էկրանի վրա (foollscreen)` առանց հավելվածից դուրս գալու։
Հավաքածու կարող եք  ստեղծել, եթե ունեք առնվազն 4 նկար։

ֆեյսբուքում թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու համար կիրառեք գովազդի այն տարբերակը, որը առավելագույնս համապատասխանում է Ձեր առաջարկի բովանդակությանն ու  նպատակին։

Ֆեյսբուքն առաջարկում է գովադզի մի քանի տարբերակներ, որոնցից են՝ նկար (single image), վիդեո (single video), կարուսել (carousel), կանվաս(canvas), հավաքածու (collection), սլայդ շոու (slideshow) գովազդի ֆորմատները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *