• en
  • hy

Ի՞նչ է Վեբ Դիզայնը

Վեբ դիզայնը մերօրյա ամենարդի մասնագիտություններից է, որը հնարավորություն է տալիս զարգացնելու կրեատիվ մտածողություն։ Այն վերջին տարիներին դարձել է աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Եթե Դուք ստեղծագործ անհատականություն եք օժտված վառ  երևակայությամբ, ապա կարող եք դրսևորել Ձեզ այս ասպարեզում։ Համոզված եղեք, որ այն գիտելիքները, որոնք ձեռք կբերեք այս ոլորտն ուսումնասիրելիս, Ձեզ հարկավոր կլինեն և այլ ոլորտներում։
Վեբ դիզայները պետք է հասկանա՝ ինչպես է աշխատում մարդկային ընկալունակությունը, նա պետք է կարողանա հաճախորդի ուշադրությունը հրավիրել կարևորագույն էլեմենտների վրա։ Վեբ դիզայնի էլեմենտները բազմազան են և յուրօրինակ, սակայն պետք է կարողանալ ընտրել այն, որը համապտասխանում է տվյալ կայքին։ Ահա թե ինչու է հարկավոր ամեն ինչ ճշգրիտ հաշվառկել՝ գույն, տառատեսակ, երկրաչափական մարմիններ։ Պետք է յուրահատուկ դիզայն և անհատական մոտեցում սահմանել յուրաքանչյուր կայքի համար՝ միևնույն ժամանակ չմոռանալով պահպանել տվյալ ընկերության ֆիրմային ոճը։ Այս ամենը պետք է աշխատի պատվիրատուի սպասելիքներն արդարացնելու միտումով ։
Յուրաքանչյուր վեբ կայքի պատրաստում սկսվում է դրա ինտերֆեյսի կառուցումից, որը պետք է լինի ոչ միայն հասկանալի և հարմար, այլ նաև լուծի կայքի առջև դրված բոլոր խնդիրները։
Բացի այն, որ վեբ դիզայները պետք է ունենա  ստեղծագործական տաղանդ, նա նաև պետք է տիրապետի որոշ ծրագրերի
որոնց միջոցով էլ պետք է վիզուալացնի իր պատկերացումներն։ Այդպիսի ծրագրեր են Adobe Phptoshop, Adobe Illustrator, CorelDraw և այլն։

web design tools

Ժամանակին համընթաց, ստեղծվում են օգտագործման համար ավելի հարմար և մատչելի ծրագրեր Sketch app, invision app, adobe xd։ Այս ծրագրերն էլ ավելի են հեշտացնում դիզայներների աշխատանքը։ Իրականում այնքան էլ էական չէ, թե ինչ ծրագրով է աշխատում դիզայները․ եթե նա լավ է տիրապետում իր մասնագիտությանը, կարող է կայքի պատրաստման խնդիրը լուծել յուրաքանչյուր ծրագրով և հասնել ցանկալի արդյունքի։ Վեբ դիզայնից է սկսվում նաև վեբ կայքի նախագծումը, բայց եկեք նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում վեբ կայքը։

web design new tools

Ի՞նչ Է Վեբ Կայքը

Վեբ կայքը դա որոշակի դոմեյն հասցեի տակ գործող ինտերնետային էջն է։ Տեխնիկապես, այն կազմված է HTML կամ XHTML փաստաթղթերից։ HTML լեզուն, որը շատ վեբ էջերի հիմնական ծրագրավորման լեզուն է, ստեղծված է տարբեր սարքավորումների վրա էջերը հասանելի դարձնելու համար։ Այն կարող է պարունակել տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ։ HTML-ը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր էջի պարունակություն հարմարեցնել օգտագործողի պայմաններին։ Այս պայմանները տարբերվում են՝ կախված, թե ինչ սարքով է օգտատերը դիտում վեբ էջը՝ համակարգչով, թե բջջային հեռախոսով։

web design html css

Ի՞նչ Է Ադապտացվող Վեբ Դիզայնը Եվ Ինչո՞վ Է Այն Կարևոր

Շատ վաղ ժամակներում կայքերը բաժանվում էին երկու մասի web- կայքեր և wap-կայքեր։ Առաջինը ստեղծված էր համակարգիչների, երկրորդը՝ բջջային հեռախոսների էկրանների չափերի համար։ Մեծ ծավալ ունեցող կայքերը շատ դանդաղ էին աշխատում՝տվյալ կայքեր բջջային հեռախոսներով մուտք գործելիս։
Մեծ տարածում գտավ պլանշետների և այլ սարքավորումների օգտագործումը, որն էլ և դարձավ ադապտացվող դիզայնի ստեղծման հիմնական պատճառը։
Սովորաբար այն կայքերը, որոնք նախատեսված էին մեծ էկրանների համար, հարմար չէին պլանշետով կամ բջջային հեռախոսով օգտագործելիս։
Յուրաքանչյուր սարքավորման էկրանի չափերին համապատասխան կայք ստեղծելն անմտություն էր, պետք էր գտնել գործող որոշում, որը թույլ կտար նույն կայքը հարմարեցնել տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ Որոշվեց իրականացնել փոփոխություններ դիզայնի էլեմենտներում՝ կախված էկրանի լայնությունից։
Ադապտացվող վեբ դիզայնը շատ կարճ ժամանակում դարձավ վեբ կայքի որակի գլխավոր ցուցանիշը։
Այսպիսով ադապտացվող վեբ դիզայնը (Responsive web design) դա վեբ կայքի էջերի դիզայնն է՝ հարմարեցված տարբեր սարքավորումներին, անկախ թույլատրելի էկրանների ֆորմատներից
հեռախոսների, պլանշետների, նոթբուքների և այլն։

Այն թույլ է տալիս օգտատերերին հարմարավետ օգտվել կայքից ցանկացած սարքավորումով մուտք գործելիս՝ անկախ վերջինի էկրանի չափերից։

responsive web design

Ի՞նչ Է UI/UX-ը

Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճեցին դիզայնի հետ կապված շատ ուղղություններ։ Դրանցից ամենալայն տարածումը գտավ Ui/Ux հապավումը։ Եկեք հասկանանք ի՞նչ է Ui/Ux-ը և ի՞նչն է դրանց տարբերությունը։
Ui/Ux դիզայների նպատակը կայանում է օգտատիրոջը օգնելու հասնել իր նպատակակետին։
Ux-ը դա հապավում է, որը նշանակում է (user experience), որն էլ օգտատիրոջ ստացած տպավորությունն է՝ Ձեր մշակած ինտերֆեյսի հետ աշխատելիս, արդյո՞ք նրան հաջողվում է հասնել իր նպատակակետերին և որքա՞ն հեշտ կամ դժվար է դա նրան հաջողվում։
Իսկ Ui-ը (user interface) դա ձեր մշակած ինտերֆեյսի արտաքին տեսքն է՝ գունային գամման, տառաչափի և տառատեսակի ճիշտ ընտությունը, և նմանատիպ այլ տեսողական առանձնահատկություններ, որոնցով էլ և օժտված կլինի Ձեր մշակած ինտերֆեյսը։
Հակիրճ ստացվում է որ Ui/Ux դա յուրաքանչյուր ինտերֆեյսի մշակումն է, որտեղ օգտագործման հարմարավետությունը կարևոր է այնքան, որքան որ արտաքին տեսքը։
Տարբերությունը Ui/Ux դիզայներների կայանում է նրանում, որ Ux դիզայները պլանավորում է, թե ինչպես պետք է օգտատերը ինտերֆեյսի հետ մտնի փոխազդեցության մեջ, ինչ քայլեր պետք է ձեռնարկի ինչ-որ նպատակակետի հասնելու համար։ Ui դիզայները մտածում է, թե ինչ տեսք պետք է ունենա յուրաքանչյուր քայլը։
Ինչպես տեսանք վերը նշված օրինակներից Ui/Ux-ն այնքան են փոխկապակցված միմյանց, որ սովորաբար դրանով ընդհանուր զբաղվում է մեկ դիզայներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *